jkjhkjhkj

10-03-2023 14:55 835

Նիդերլանդների թագավորության դեսպանության իրականացրած Հայաստանի ջերմատնային ոլորտի վերլուծության համաձայն բնակլիմայական պայմաններով ջերմատնային տնտեսությունների համար նպաստավոր են Արագածոտնը, Կոտայքը, Տավուշը, Շիրակը, Գեղարքունիքը: Նիդերլանդների թագավորության ուսումնասիրությունում, որպես ոլորտի զարգացման նախադրյալ նշվում են նաև ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերը: Ոչ բոլոր երկրներում է, որ կառավարությունները աջակցություն է տրամադրում ջերմատներին: Կառավարությունն այս տարի ևս կշարունակի ագրոպարենային լիզինգի ծրագիրը, որով տնտեսվարողները ջերմատներ կառուցելու համար կարող են մինչև մեկ միլիարդ դրամի աջակցություն ստանալ: Այս մասին Freenews.am-ին ասել է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը: Ըստ նրա, ուսումնասիրությունը հնարավորություն կտա նաև Հայաստանի ջերմատնային բիզնեսում ներդրումներ անողներին լավագույնս կողմնորոշվել, քանի որ տնտեսվարողները կարող են լիզինգով ջերմատուն կառուցել, որի համար կառավարությունը կսուբսիդավորի 10 տոկոսային կետով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ծրագրով 57 պայմանագիր է կնքվել, 22-ի ծախսերը փոխհատուցվել են, մնացածն ընթացքի մեջ է: Ագրոպարենային լիզինգի ծրագրով 14 հեկտարի հայտ է հաստատվել: Միայն 2022-ին հաստատվել է 5.5 հեկտարի հայտ: Բացի ֆրանսիական, հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով կառուցվող ջերմատներից, Հայաստանում արդյունավետ են գործում նաև միջին կարգի չինական, իրանական տեխնոլոգիաներով ջերմոցները: Լինի ծաղիկ, հատապտուղ, թե բանջարեղեն, Ռուսաստանից բացի Հայաստանում արտադրվող ջերմատների արտադրանքի սպառման նոր շուկաներ կարող են դառնալ Սաուդյան Արաբիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր