jkjhkjhkj

15-03-2023 14:19 717

Մարտի 14-ին տեղի ունեցավ ՀՀ-ում բնակվող քուրդ, եզդի և ասորի ազգային փոքրամասնությունների մասին պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիեի նահանգում: Այդ մասին հայտնում են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից: Միջոցառմանը ներկա էին Սուլեյմանիեի նահանգապետ դոկտոր Հավալ Աբուբաքրը, նահանգի կառավարման խորհրդի նախագահ Ազադ Մուհամմադ Ամինը, մշակութային և քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և Սուլեյմանիեի հայ համայնքի ներկայացուցիչներ: Գլխ. հյուպատոս Ա. Մանուկյանը իր ելույթում, ինչպես նաև տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում անդրադարձավ հայ-քրդական պատմական հարաբերություններին, Հայաստանի ունեցած դերակատարությանը քուրդ, եզդի, ասորի ժողովուրդների ինքնության և մշակույթի պահպանման գործում: Ա. Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիին, ինչպես նաև Սուլեյմանիեի նահանգի մշակույթի գլխավոր վարչությանը ցուցահանդեսի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր