ԱԷՄԳ-ի տեսուչները հայտնաբերել են, որ մոտ 2,5 տոննա ուրան է անհետացել լիբիական զորադաշտից։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր տնօերն Ռաֆայել Գրոսիին։
Մարտի 14-ին ստուգման ժամանակ ԱԷՄԳ-ի տեսուչները «հայտնաբերել են, որ անհետացել է 10 տակառ, որոնք մոտ 2,5 տոննա բնական ուրան էին պարունակում ուրանի խտանյութի տեսքով, որոնք, [Լիբիայի] հայտարարության համաձայն, պետք է գտնվեին այնտեղ»,- գործակալությունը մեջբերել է Գրոսիի խոսքերը։
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ն կիրականացնի «հետագա քայլեր», որպեսզի պարզի ուրանի դուրսբերման եւ գտնվելու վայրի հանգամանքները։ Գործակալության ղեկավարն անհանգստություն է հայտնել տեղի ունեցածի պոտենցիալ հետեւանքների առիթով՝ կապված միջուկային անվտանգության հետ, փոխանցել է Reuters-ը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



