17-03-2023 16:16
20
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին:
Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր, որը հնարավորություն կտա զարգացնել երկկողմ կապերն ու գործակցել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական նախագծերի, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով