jkjhkjhkj

21-03-2023 13:38 694

Անտառների միջազգային օրը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Առաջին անգամ այդ օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։  Կառավարության որոշմամբ Հայաստանում այն նշվում է նաև որպես Անտառագետի օր։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։

Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1%-ը։

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր