Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնում Պահպանման սարքավորումների տեղադրման ծրագիրն իրականացնելու նպատակով ՀԲԸՄ Հայաստանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության միջև ստորագրվեց դրամաշնորհային ծրագրի պայմանագիր, որը նպատակ ունի աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը: Ծրագրի շնորհիվ կցուցադրվեն վերականգնված թանգարանային նմուշներ, որոնք մինչև այժմ հասանելի չեն եղել հանրությանը:
Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» ծրագրի շնորհիվ ՀԲԸՄ հայաստանին կտրամադրվի 91 հազար դոլար դրամաշնորհ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



