jkjhkjhkj

22-03-2023 11:11 683

Մարտի 21-ին, Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Էդուարդ Հակոբյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին և ԱՄՀ այլ պաշտոնյաներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՀ հետ Հայաստանի պահուստային ծրագրի իրականացման վերանայման ընթացիկ առաքելության ամփոփիչ արդյունքերը: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացիկ իրավիճակին և հնարավոր նոր հենանիշների ներառմանը:

Կողմերը կարևորել են ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր