jkjhkjhkj

22-03-2023 15:13 689
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նոր կարգավորումները:
 
Նոր կարգավորումների նպատակը Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, ինչպես նաև համաձուլվածքի հետագա վերամշակման (այդ թվում՝ զտարկման) համար հարկային նպաստավոր միջավայր ձևավորելն է:
 
 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձեւավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց և արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջև կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ:
 
 Այս կերպ ակնկալվում է խրախուսել ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձևավորումը ՀՀ տարածքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր