ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ նախորդ տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի։ Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ աշխատանք գտնելու համար քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://bit.ly/
Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված առկա թափուր հաստիքներին քաղաքացին կարող է ծանոթանալ Workforall.am հարթակում։
Workforall.am հարթակ մուտք գործելիս արդյունավետ որոնում իրականացնելու համար անհրաժեշտ է ֆիլտրել տեղեկությունները՝ կայքի ձախ անկյունում առաջարկվող բաժիններից ընտրելով՝
- բնակության վայրը՝ մարզը (մարզն ընտրելու համար անհրաժեշտ է սեղմել «Ընտրել» բաժնի վրա, ապա
նշանը թողնել միայն ձեզ համար նախընտրելի մարզի կողքին ու սեղմել «Փակել»),
- գործունեության ոլորտը,
- աշխատավարձի նախընտրելի չափը,
- զբաղվածության տեսակը։
Աշխատանք փնտրողին կայքը հնարավորություն է տալիս նաև նշել կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության մասին, գտնել աշխատատեղ, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին։
Անհրաժեշտ ֆիլտրերը նշելուց և լրացնելուց հետո սեղմել «Որոնել» կոճակը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



