jkjhkjhkj

22-03-2023 15:56 702

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանը և երկրում ՄՖԿ ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Անի Իսպիրյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ ՄՖԿ կատարած աշխատանքները համագործակցության խորացման շրջանակներում և ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նախատեսված այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։
 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի «Տնտեսական աճը» խորհրդատվական ծրագրի շրջանակում առաջնահերթ անելիքները, մասնավորապես՝ Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման նպատակով ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կայուն ֆինանսների և կանաչ տաքսոնոմիայի զարգացմանը, արևային էներգիայի օգտագործմանը, ինչպես նաև կանաչ ջրածնի արտադրությանը: 

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր