jkjhkjhkj

24-03-2023 12:14 743

Մարտի 26-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի մշակութային կենտրոնում տեղի կունենա «Արմաթ» մարզային ցուցահանդես։

Ցուցահանդեսին Կոտայքի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները։

Ցուցահանդեսի շրջանակներում, տեղի կունենա նաև ռոբոտաշինության մրցույթ։ Կոտայքի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում պատրաստված ռոբոտները կփորձեն հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները։

Ցուցահանդեսի ավարտին հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել «Վարը Վարենկ» ազգային երգի և պարի ծրագրին։

Նշենք, որ այս պահին Կոտայքում գործում է 35 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց։ «Արմաթ»-ում 10-18 տարեկան աշակերտները ստանում են անվճար ճարտարագիտական կրթություն և վաղ հասակից ինքնադրսևորվում են ծրագրավորման, եռաչափ մոդելավորման և ռոբոտաշինության ոլորտներում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր