jkjhkjhkj

19-04-2023 13:16 718

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս նշեց, որ Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու պետական ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելու արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում ստացվել է 1132 դիմում:

«2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը: Ծրագրի մեջ ընդգրկվեցին նաև զինծառայող զավակ կորցրած մեր հայրենակիցները: Եվ այս տարի ծրագիրն առավել ընդայնել է իր շրջանակները»,-ասաց նախարարը.

Նախարարը ներկայացրեց թվերով՝ եթե անցյալ տարի ստացվել է 842 դիմում, այս տարվա միայն առաջին եռամսյակում 1132 դիմում է ստացվել:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր