jkjhkjhkj

20-04-2023 14:48 690

Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք Վեդիի ջրամբարի շինարարությունը վերջապես ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաղթող ընկերությունը չինական ընկերություն է:

Առաջիկայում, ըստ ընթացակարգերի, կմեկնարկի շինարարական փուլը: Նախարարը նշեց, որ Կապսի ջրամբարի կառուցումն էլ է շատ կարևոր: Երկուսն էլ խոշոր ջրամբարներ են: Կապսից հետո կարևոր է նաև նախանշված ենթակառուցվածքների կառուցումը:

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր