ԱՊՀ երկրներն ավարտել են ներպետական ընթացակարգերը՝ հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագրի ընդունման համար։
«Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի Սոչիում կայանալիք հանդիպմանը»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը նիստի «օրակարգի ամենակարեւոր կետն է»։
Լեբեդեւը նաեւ հույս է հայտնել, որ Սոչիում կհաստատվի ԱՊՀ-ում արդյունաբերական համագործակցության հայեցակարգը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



