jkjhkjhkj

31-05-2023 10:37 676

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են ստեղծել ռեեստր, որը կներառի կրիպտոարժույթների կարգավորվող բորսաները։

Ֆինանսական շուկայի Պետդումայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը նախօրեին RBC հեռուստաալիքի եթերում ասել էր, որ առևտրային հարթակների ցուցակի ձևավորմամբ զբաղվելու է ՌԴ կենտրոնական բանկը:

Բացի այդ, խորհրդարանականը նշել է, որ կառավարությունը և Ռուսաստանի բանկը հրաժարվել են թվային ակտիվներով գործառնությունների համար դաշնային բորսա ստեղծելու նախագծից։

Կրիպտո ընկերությունների կարգավորող դաշտը կմշակվի՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի պահանջներն ու չափանիշները, ինչպես նաև բլոկչեյն արդյունաբերությունը կարգավորելու միջազգային փորձը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր