jkjhkjhkj

15-06-2023 12:27 612

Հայաստանի կենտրոնական բանկը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգի վերաբերյալ հարցին։

«Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։ Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, Արցախում որևէ խնդիր առնվազն ֆինանսական մասով գոյություն չունի»,- նշեց Գալստյանը։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր