jkjhkjhkj

20-06-2023 12:17 594

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 16-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները համակարգող նախարար Արտակ Քամալյանի հանդիպումը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիմպանը ներկա էր նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում Արտակ Քամալյանը ներկայացրել է կազմակերպությունների կողմից կոոպերացիոն ծրագրերի իրականացման շրջանակներում բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական աջակցության նոր գործիքը։

Այնուհետև շահագրգիռ կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, բարձրացնել իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերը և ստանալ մանրամասն պարզաբանումներ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր