FinTech Global-ը թողարկել է տարեկան AIFinTech100 ցանկը` ներկայացնելով այն առաջատար ընկերությունները, որոնք օգտագործում են արհեստական բանականությունը (AI) ֆինանսական ծառայությունները հեղափոխելու համար:
AIFinTech100-ի հիմնական խաղացողներից մեկը Quantifind-ն է, որն այս տարվա մարտին իր նոր ֆինանսավորման փուլում ներգրավեց $ 23 մլն: Quantifind-ի՝ AI-ի հիման վրա աշխատող ավտոմատացումը հայտնաբերում է ռիսկի համապատասխան ազդանշանները առանձին եւ ոչ համակարգված տվյալներից՝ օգնելով ռիսկերի մասնագետներին ավելի արագ եւ ճշգրիտ ուսումնասիրել ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին:
AIFinTech-ում ընդգրկված է նաեւ NICE Actimize-ը, որը ֆինանսական հանցագործությունների, ռիսկերի եւ լուծումների համաշխարհային առաջատար մատակարար է: Բրիտանական Olivetree Financial բրոքերային ընկերությունը 2022-ին կիրառել է NICE-ի տեխնոլոգիան՝ իր ֆինանսական հանցագործությունների ռազմավարությանն աջակցելու համար:
AIFinTech100-ի մասնակից է նաեւ SymphonyAI Sensa-NetReveal ընկերությունը, որը պաշտպանում է հաստատությունները ֆինանսական հանցագործություններից:
AIFinTech100-ի ամբողջական ցանկը եւ մանրամասն տեղեկությունները ընկերությունների մասին հասանելի են www.AIFinTech100.com կայքում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



