jkjhkjhkj

26-06-2023 11:57 827

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Գների աճով պայմանավորված` առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը` ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, իսկ ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել` յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում` 18 եւ ավելի տոկոսով: Օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կբարձրացվի 10 տոկոսով:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ չեն ընդունվել պատգամավոր Արսեն Թորոսյանի երկու առաջարկները, որոնք վերաբերվել են ծխախոտային արտադրատեսակների դրույքաչափերի բարձրացմանը: Նշվել է, որ այս հարցով Կառավարությունը վարում է հավասարակշված քաղաքականություն` հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

Նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր