jkjhkjhkj

27-06-2023 11:07 635

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, Լիտվայի մրցակցության խորհրդի համագործակցությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում Երևանում անցկացվել է «Մրցակցությունը Հայաստանի թվային շուկաներում. կարգավորում և կիրարկում» թեմայով երկօրյա աշխատաժողով:

ՄՊՀ-ից հայտնում են, որ ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն երրորդ միջոցառումն է իրականացվում՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով: Նա ընդգծել է, որ աշխատաժողովի համար խիստ արդիական թեմա է ընտրվել, քանի որ թվային շուկաների մրցակցային հարցերը լուրջ մարտահրավեր են ամբողջ աշխարհում և օրակարգային են նաև Հայաստանի մրցակցային մարմնի համար:

2022 թվականին հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել էլեկտրոնային առևտրի ոլորտում, նախորդ տարի վարույթ է հարուցվել Booking.com հարթակի նկատմամբ, որի արդյունքում ընկերությունը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար: Այս տարի ՄՊՀ ուշադրության կենտրոնում էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների ոլորտի խնդիրներն են:

ՄՊՀ ներկայացուցիչներն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են թվային ոլորտներում իրականացված ուսումնասիրությունները: Ծրագրի փորձագետները խոսել են ԱՄՆ և Եվրամիության թվային շուկաներում իրավակիրառ փորձի և օրենսդրական կարգավորումների մասին: Քննարկվել են թվային շուկաներում մրցակցային իրավախախտումների պրակտիկ դեպքերի օրինակներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր