jkjhkjhkj

04-07-2023 12:46 608

Արդարադատության նախարարության հակակառուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը ԱՄՆ միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի «Ժողովրդավարության երաշխիքները» փոդքասթի ժամանակ ներկայացրել է 2019-2022 թվականների հակակոռուպցիոն բարեփոխումները:

Հասմիկ Տիգրանյանն իր խոսքում անդրադարձել է ինստիտուցիոնալ մարմիններին և վերջիններիս մանդատին, ներկայացնելով կոռուպցիայի կանխարգելման, հակազդման և հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Արդարադատության նախարարության նեկայացուցիչը նշել է գործարար միջավայրի վրա ազդող հակակոռուպցիոն բարեփոխումները՝ ներկայացնելով պետական գնումների, տնտեսական մրցակցության օրենսդրությունների կատարելագործման ուղղությամբ կատարված փոփոխությունները, իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման կառուցակարգերի ներդրումը։

Բարեփոխումների շարունակականության առնչությամբ Հասմիկ Տիգրանյանը նշել է, որ 2023-2026 թվականների նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը ևս շեշտադրում ունի գործարար հատվածի ազդեցություն ունեցող հակակոռուպցիոն բարեփոխումների վրա, որն իրագործվելու է գործարար ոլորտում, ինչպես նաև պետություն-գործարար ոլորտ հարաբերություններում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր