jkjhkjhkj

07-07-2023 10:16 637

Visa-ն նախատեսում է Ադրբեջանում գործարկել Mercedes Pay վճարային ծառայությունը։

Այս մասին Trend-ին ասել է Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում եւ Հարավարեւելյան Եվրոպայում Visa-ի թվային լուծումների գծով ավագ տնօրեն Ալեքսանդր Ստելմախը։

«Mercedes մակնիշի մեքենա վարողները կկարողանան վճարում կատարել բենզալցակայաններում կամ էլեկտրաէներգիայով լիցքավորման կայաններում։ Այս լուծումը հիմնված է Visa Token Service տեխնոլոգիայի վրա»,- ասել է Ստելմախը:

Mercedes Pay-ը գործում է EQS, EQE, S-դասի, C-դասի եւ GLC շարքերի մեքենաների համար:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր