jkjhkjhkj

12-07-2023 11:35 620

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փորձագետների կարծիքով, մոտ ապագայում հայկական դրամի փոխարժեքի ամրապնդմանը կնպաստեն դրամային փոխանցումների բարձր մակարդակի պահպանումը եւ արտահանման առաջանցիկ տեպմերը ներմուծման համեմատ, ինչպես նաեւ զբոսաշրջային բարձր ակտիվությունը ամռան ամիսներին։

«Մինչեւ տարեվերջ հայկական արժույթը կարող է որոշակիորեն թուլանալ ներկայիս մակարդակի համեմատ, քանի որ ավարտվում է զբոսաշրջային սեզոնը, մեծանում է հանքային ապրանքների ներմուծման պահանջարկը եւ նվազում են դրամական շուկայի տոկոսադրույքները։ Այնուամենայնիվ, հայկական դրամի գերարժեւորումը կպահպանվի մինչեւ տարեվերջ»,- ասվում է ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական ուսումնասիրությանհերթական թողարկման մեջ։

Դրանում ասվում է, որ հայկական դրամի արժեւորումը կարող է սահմանափակել տնտեսության որոշ ճյուղերի աճը եւ ռեսուրսները տեղափոխել ոչ արտահանվող ճյուղեր։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր