Revolut-ը հայտարարել է, որ Revolut Lite-ը՝ Revolut հավելվածի օպտիմիզացված տարբերակը, որով կարելի է միջոցներ ուղարկել եւ ստանալ, այժմ հասանելի է Հայաստանում, Մակաոյում եւ Մոլդովայում։
Հայաստանում, Մակաոյում եւ Մոլդովայում հաճախորդները կարող են գումար փոխանցել Revolut Lite-ի այլ երկրներ՝ Չիլի, Շրի Լանկա եւ Ադրբեջան, ինչպես նաեւ այն երկրներ, որտեղ Revolut-ն առաջարկում է ամբողջական ծառայություններ՝ Միացյալ Թագավորություն, Եվրոպական տնտեսական տարածք, ԱՄՆ, Ճապոնիա, Սինգապուր, Ավստրալիա, Բրազիլիա եւ շուտով՝ Հնդկաստան, Նոր Զելանդիա եւ Մեքսիկա:
Հաճախորդները կկարողանան նաեւ օգտագործել Revolut-ի դրամական փոխանցումների գլոբալ ենթակառուցվածքը՝ Revolut-ին չպատկանող բանկային հաշիվներին եւ քարտերին գումար ուղարկելու կամ ստանալու համար, փոխանցման համար վճարելով, համապատասխանաբար, 1% եւ 3% (նվազագույնը` $1 դոլար):
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



