jkjhkjhkj

24-07-2023 16:02 643

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ 6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Հիմնանորոգվել է Մ 6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր