jkjhkjhkj

06-09-2023 12:29 618

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․

Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր