jkjhkjhkj

15-09-2023 11:22 20

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն տիկին Ռոլանդ Փրայսին:

Նախարարի տեղակալ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Փրայսին՝ այդ կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ և ՀԲ միջև ընթացիկ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ընթացիկ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել են հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

Համաձայնություն է ձեռք բերվել մեկտեղելու ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր