jkjhkjhkj

15-09-2023 14:18 16

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող տարբերությունը՝ 1 մլրդ 868 մլն 106 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխման նպատակն է ապահովել անհրաժեշտ հատկացումներ 2023 թվականին ավարտվող դպրոցների և մանկապարտեզների շինարարական ծրագրերի համար: ««300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ, մասնավորապես մոդուլային հաստատությունների կառուցման ուղղությամբ: Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ունենք 25 հաստատություն, որոնցից 2-ի՝ Դեղձուտի և Արգինայի շինարարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: 9-ի շինարարությունն ավարտվելու է այս տարի, որոնց համար այս որոշմամբ նախատեսված են լրացուցիչ հատկացումներ: Ընդ որում՝ Կաթնաղբյուրի դպրոցի շինարարությունն արդեն ավարտվել է. այս տարվանից այն իր գործունեությունը ծավալում է նորակառույց շենքում: Մոդուլային այս դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություն, այլև որպես համայնքային կենտրոն:

Մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրում ընդգրկված է 19 հաստատություն, որոնցից 4-ի շինարարությունն ավարտվում է այս տարի. 2-ի մասով այս որոշմամբ նախատեսված են հատկացումներ: Մանկապարտեզները սպասարկելու են շուրջ 2842 երեխաների»,- նշել է նախարարը:

Նախարարի զեկուցմամբ՝ որոշումը վերաբերում է նաև 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 9 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին: Մինչև տարեվերջ կավարտվեն Երևանի Մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2019 թվականին: Ընթացքում շենքի արտաքին տեսքի պահպանման անհրաժեշության առնչությամբ առաջացած խնդիրների կարգավորման և շինարարության ավարտի նպատակով որոշակիորեն ավելացել են աշխատանքի ծավալները: Ընդունված որոշմամբ կարգավորվում է նաև այդ հարցը:

Մինչև տարեվերջ նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել ներքոնշյալ կառույցներում.

Մոդուլային դպրոցներ՝

ՀՀ Լոռու մարզի «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզի «Մեդովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց»

ՀՀ Կոտայքի մարզի «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզի «Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Սյունիքի մարզի «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Տավուշի մարզի «Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող մարզադահլիճներ՝

«Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ

«Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ

«Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի ավագ դպրոց»

ՀՀ Արմավիրի մարզի Արտիմետի միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզի «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի թիվ 1 վարժարան»

ՀՀ Լոռու մարզի «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզի «Վարդաբլուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Վերակառուցվող մարզադահլիճներ՝

«Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

«Երևանի թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզի «Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզի «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (

ՀՀ Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մոդուլային մանկապարտեզներ՝

ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

ՀՀ Արմավիրի մարզի Այգևան համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

ՀՀ Արարատի մարզի Արալեզ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ

Նշված համայքներում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքներն ավարտվելու են մինչև տարավերջ:

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունն ունի ռազմավարական առաջնահերթություն, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն նախանշված աշխատանքները ժամանակին իրականացնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր