Հոկտեմբերի 6-8–ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարվա գլխավոր ցուցահանդես-ֆորումը`15-րդ «PanArmenian EXPO 2023»-ը:
Հոբելյանական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00–ին: Բացմանը ներկա կլինի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հետևյալ ոլորտների լավագույն ընկերությունների առաջարկներին.
Սննդարդյունաբերություն
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն
Շինարարություն
Տրանսպորտ
Խնամքի միջոցներ
Ծառայություններ
Տեքստիլ
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 150 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Գերմանիայից, Ղազախստանից և այլ երկրներից:
Ցուցահանդեսի նպատակն է՝
- Հայրենական արտադրանքի ճանաչելիության եւ պահանջարկի բարձրացումը
- Հայրենական արտադրանքի արտահանման խթանումը
- Հայաստանի եւ արտասահմանյան երկրների միջեւ համատեղ գործարար եւ ներդրումային ծրագրերի խթանումը
- Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը։
Աշխատանքային ժամեր՝ 12:00-20:00
«Պրոմ էքսպո» ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին, այն խոշորագույն, տարածաշրջանային ցուցահանդեսների, փառատոների ու համաժողովների կազմակերպիչ է: Ընկերության կազմակերպած միջոցառումները ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները՝ «ՊանԱրմենիան էքսպո», «Շինարարություն և ինտերիեր», ArmAuto Show, Health & Life, ArmSign Expo։ Ընկերությունը նաեւ Թեյի և Սուրճի, Spirit of Armenia խոշորագույն փառատոների համակազմակերպիչն է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



