Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կարճատև զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Ուկրաինայի նախագահը։
«Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



