jkjhkjhkj

09-10-2023 10:09 785

Հրապարակվել է Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը

«Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը» կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է, որը բաղկացած է չորս առանցքային հենասյուներից.

Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին,

Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր,
Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումերի մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում,

Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել հարատևման ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/AM/pmessagesannouncements/National_Sustainable_Finance_Roadmap_06.10.2023.pdf

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր