jkjhkjhkj

16-10-2023 10:26 791

Fitch գործակալությունն հայտնել է, որ «վերջին ռազմական գործողություններն անմիջական բացասական ազդեցություն չեն ունեցել հայկական բանկերի վրա, քանի որ Լեռնային Ղարաբաղի վրա ոլորտի ուղղակի վարկային ազդեցությունը սահմանափակ է»:

«Ոլորտի վարկային ցուցանիշները հասել են պատմական բարձր ցուցանիշների՝ պայմանավորված Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտի բռնկումից հետո լայնածավալ ներգաղթով եւ զգալի ֆինանսական հոսքերով», - ասված է Fitch-ի հաշվետվության մեջ:

«Հայաստանի սուվերեն վարկային ցուցանիշների վրա ամենաանմիջական ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված կլինի փախստականների վրա ծախսերի ավելացումից»,- նշում է գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, Fitch-ը նկատում է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ այլ աղբյուրներ Հայաստանին խոստացել են 27,7 մլրդ դրամի աջակցություն (ՀՆԱ-ի 0,7%-ը), եւ երկիրը կարող է լրացուցիչ օգնություն ստանալ 2024 թվականին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր