jkjhkjhkj

18-10-2023 16:34 771

Ուժեղացնել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:

Նախարարը նշել է, որ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը:

Դեսպանը նշել է, որ քննարկման փուլում են ՀՀ-ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև` ընթացիկ բարեփոխումներին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր