2024 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսված է շուրջ 4 միլիարդ դրամ հատկացնել բնակարանային ապահովման ծրագրի համար: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«2 միլիարդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի՝ շարունակելու ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4032 ընտանիքի բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու ծրագիրը: Այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով է ապահովվել 1735 ընտանիք»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` սերտիֆիկատ ունեցողների մասով գործընթացը շարունակվում է:
Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ծրագրին, ապա այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուի աջակցություն կտրամադրվի շուրջ 475 միլիոն դրամի շրջանակում: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս ծրագրով արդեն իսկ շահառու է դարձել 180 ընտանիք:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



