jkjhkjhkj

28-12-2023 12:40 885

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին նախարարի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Ե 40/10-6881 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Վ. Նասոյանի դիմումը՝ հրամայում եմ Վահան Անատոլիի Նասոյանին 2023 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ»:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր