jkjhkjhkj

25-01-2024 10:00 727

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայր՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի հնարավորություններին և կատարված աշխատանքներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ծրագրի ընդհանուր արժեքը​ կազմել է 120 մլն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։ 2023թ․ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև ​ մանկապարտեզի սեպտիկ հորը և բարեկարգվել​ ամբողջ տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը​ 35 մլն դրամ է, որի 70%-ը վճարվել է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեներից:

Նշեմ, որ 2022 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Արևաշատ բնակավայրում գոյություն ունեցող խաղահրապարակը վերանորոգվել և վերազինվել էր։ Աշխատանքային այցի վերջում համայնքի ղեկավարի հետ քննարկեցինք շինարարական թերությունների վերացման և մանկապարտեզի բացման, շահագործման հնարավոր ժամկետները»,- գրել է նա։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր