jkjhkjhkj

29-01-2024 15:03 743

Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես – երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Խոսելով այդ ոլորտում Ռուսաստանի ունեցած պայմանավորվածությունների մասին այլ երկրների հետ՝ գլխավոր տնօրենը հիշատակել է նաև Հայաստանը՝ ընդգծելով, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է:

Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների բարձր պատրաստության փուլում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ, բանակցություններ են վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր