Հայաստանի կառավարությունը տրամադրում է արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։
Պարտադիր պահանջներ են՝
արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված «դեղ» հասկացությանը,
հայտատուն հայտի ներկայացման պահին չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։
Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է
կլինիկական փորձարկումների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ,
կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով