10-06-2024 10:44
221
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգերից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։
Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 530 հազար 535 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 550-ը երեք վագոնանի, 1384-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 514 հազար 267 ուղևոր։
Կատարողականը 103,2 %
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով