Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով ՌԴ տարածքում օրինականացվում է կրիպտոարժույթների մայնինգը:
Երկրի ղեկավարը տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը նախարարների հետ քննարկել է թվային արժույթների ներդրման և օգտագործման հարցը։ Նա նշել է, որ դա հեռանկարային ուղղություն է ժամանակակից տնտեսության մեջ, և Ռուսաստանի համար «կարևոր է, որ բաց չթողնել պահը»։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա ֆինանսական ակտիվներով հնարավոր կլինի գործարքներ իրականացնել ռուսական բլոկչեյն հարթակներում, եթե Ռուսաստանի բանկը դրանք չհամարի սպառնալիք Դաշնության ֆինանսական կայունությանը:
Կրիպտոարժույթով առք ու վաճառք կարող են կատարել միայն Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ֆիզիկական անձինք կարող են առանց գրանցվելու զբաղվել մայնինգով՝ այդ նպատակի համար սահմանված էլեկտրաէներգիայի սահմանաչափի շրջանակում:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով