jkjhkjhkj

18-11-2024 15:43 570

Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը: Այդ մասին հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր:

Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Քննարկվել է նաև Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի չորս շենքերի գեղարվեստական լուսավորությունն ապահովելու հարցը: Ծրագիրն իրականացվելու է ամբողջ Մաշտոցի պողոտայով: Նախագիծը քննարկվում է նաև մասնավոր հատվածի հետ:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորների 36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 7 մլն 430 հազար 200 դրամով:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր