jkjhkjhkj

25-11-2024 11:27 663

Այս հրապարակմանը կից ծանոթացե՛ք վերջին օրերին տեղի ունեցած ամենաակտուալ ֆինանսատնտեսական իրադարձություններին:
Ոլորտի արդի նորությունները՝ #ՖինԼուր ընդհանուր հեշթեգի ներքո:
   ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է մանրամասներ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության վերաբերյալ:
   ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, կարևորել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը:
   ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքների վերաբերյալ քննարկմանը:
   ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորություններին, քննարկել փախստականների բնակարանաշինության, պարենային անվտանգության, ինչպես նաև ՓՄՁ ծրագրերին աջակցության տրամադրման առանցքային թեմաները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր