jkjhkjhkj

13-01-2025 12:09 674

Գերմանիան 50 միլիոն եվրոյի չափով հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային, այս մասին X-ում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ը։

«Մենք հավելյալ 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն ենք տրամադրում խաղաղ բնակչությանը անցումային շրջանում»,-նշել է վարչությունը։ «Ի վերջո, դա ծառայում է Սիրիայում իրավիճակի կայունացմանը և Գերմանիայում և Եվրոպայում մեր իսկ անվտանգության ապահովմանը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ գերմանական իշխանությունների տեսանկյունից նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան, սակայն քաղաքացիական բնակչությունը շուտափույթ օգնության կարիք ունի», ներառյալ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է կարևոր ենթակառուցվածքների վերականգնմանը, հասանելիությանը։

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր