jkjhkjhkj

12-02-2025 10:36 426

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեցի Մարտունու բժշկական կենտրոն՝ բուժհասատության շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և տեղում բուժանձնակազմի հետ որոշակի աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով։
Շրջայց կատարեցի արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման շինհրապարակում, պոլիկլինիկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, մանկական բաժանմունքներում, անհետաձգելի բուժօգնության և հեմոդիալիզի սրահներում, զրուցեցի բուժանձնակազմի և շինարարների հետ, իսկ տնօրինության հետ քննարկեցի առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Մարտունու բժշկական կենտրոնի միջև կնքված պայմանագրի համաձայն` Մարտունու ԲԿ շենքի տանիքին տեղադրվում է 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը շուրջ 11 միլիոն դրամով կնվազեցնի բուժհաստատության էներգետիկ ծախսերը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունվարի կեսերից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն, որի 20 տոկոսը ներդրում է Մարտունու բժշկական կենտրոնը, 80 տոկոսը` «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը»։
Մարտունու ԲԿ տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ մենք ստեղծում ենք կարողություններ, որոնք ուղղելու ենք բուժհաստատության շարունակական զարգացմանն ու առաջընթացին։ Ձևավորվում է նկատելի գումարի խնայողություն, որի հաշվին կիրականացվեն տեխնիկական վերազինման նոր ծրագրեր, կներդրվեն բժշկական նոր ծառայություններ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր