ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։
🔹 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները:
🔹 Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, քննարկել են համագործակցության հետագա հեռանկարներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով