jkjhkjhkj

21-02-2025 09:56 801

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Այն վերաբերում է մասնակցային բյուջետավորման գործընթացի մեջ ներգրավված համայնքների շրջանակի ընդլայնմանը, որը հնարավորություն կտա այդ համայնքներում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունը և արդյունավետությունը:
Համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և կստանան իրականացման հնարավորություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր