jkjhkjhkj

11-03-2025 09:46 1473

Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի մասին, որի համաձայն 2020-2024 թվականներին Ուկրաինան դարձել է զենքի ամենախոշոր ներկրողը:

Նշված ժամանակահատվածում Կիևի կողմից զենքի գնումների ծավալը 2015-2019 թվականների համեմատությամբ ավելացել է մոտ 100 անգամ։ Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին զենքի մատակարարումները կատարվել են 35 երկրից և կազմել են զենքի ներմուծման համաշխարհային ծավալի 8,8%-ը։ Ուկրաինային զենքի խոշորագույն մատակարարներն են եղել ԱՄՆ-ն (45%), Գերմանիան (12%) և Լեհաստանը (11%)։ Ուկրաինան եղել է միակ եվրոպական երկիրը, որն 2020-2024 թվականներին մտել է ներմուծողների թոփ տասնյակ, թեև այդ ընթացքում Եվրոպայի շատ երկրներ էապես ավելացրել են ռազմական գնումները։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր