ՀՀ գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավելի գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ո՛չ վարձով է տրվում, ո՛չ վաճառվում է, ո՛չ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը: Երբ դիտում ենք ՀՀ-ում մասնավոր սեկտորի կողմից, անշարժ գույքի գործակալությունների կողմից, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առքուվաճառք կատարվել է մինչև 59 հազար գույք, իհարկե, դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն, դրանցից մոտավորապես 1,580-ն արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել: Երբ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավո՞ր չի դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, վաճառեն, վարձով տան, վերանորոգեն: Խնդրում եմ, սա առանձին քննարկման թեմա դարձնեք՝ ինչու պետք է պետական ունեցվածքը մի կողմ դրված լինի և ոչ մի գեներացիա չապահովի ՀՀ-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով