2025 թվականի վերջից Starbucks-ը կսկսի գործունեությունը Հայաստանում 🙌
Առաջին փուլում կբացվեն երեք սրճարաններ, որոնց թվում կլինի նաև նորարարական Starbanks հիբրիդային ֆորմատը՝ արդեն բոլորին հայտնի տարածք, որը համատեղում է բանկն ու սրճարանը 👀
«Մենք փորձում ենք մշտապես համատեղել հաճելին օգտակարի հետ. Starbanks-ը կդառնա այն միջավայրը, որտեղ կկարողանաք վայելել Ձեր սիրելի լատեն ու միաժամանակ օգտվել Կոնվերս Բանկի ծառայություններից»,- հայտարարել է նորարարական համագործակցությունների ղեկավար Վիկեն Սնեփանյանը:
🖇 Փորձնական նախագիծն արդեն մշակման փուլում է, իսկ առաջին երեք սրճարաններից մեկը գործելու է Երևանում Կոնվերս Բանկի մասնաճյուղերից մեկում։ Մանրամասները՝ շուտով։
☕ Ի՞նչ եք կարծում, մեր ո՞ր մասնաճյուղում կլինի առաջին Starbanks-ը։
Հուշում՝ այնտեղ հենց հիմա վերանորոգում է։ 😉
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով