28-04-2025 13:40
788
Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը սոցցանցի իր էջերում հայտնել է օգոստոսին Երևանում կայանալիք իր համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը:
«Հայաստա՛ն․ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվ․ մարզադաշտում կայանալիք UP ALL NIGHT: #JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 29-ին՝ ժամը 12.00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք jloyerevan.am կայք», – ասված է երգչուհու էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



